Ադրբեջանական դիրքի գրավումը. ՊՆ-ի նոր տեսանյութը ռազմաճակատից

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել արցախյան ռազմաճակատից, որտեղ երևում է հայկական զինուժի հակագրոհը:
Տեսանյութն իր Facebook-յան էջում հրապարակել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանական դիրքի գրավումը»,- նշել է նա հրապարակված տեսանյութին կից:
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–