Թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը, նախնական տվյալներով` կա մեկ տուժած

04.11.2020, 19:06
Թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը, նախնական տվյալներով` կա մեկ տուժած
Թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը, նախնական տվյալներով` կա մեկ տուժած
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։

Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

«Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–