ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում

11.11.2020, 00:31
ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում
ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս–թուրքական կենտրոնի շրջանակներով և ուղիղ կապ չունի այդ տարածաշրջանում խաղաղապահ օպերացիայի հետ։

Загружается новость ... "Лево"

Այս մասին երեքշաբթի հայտնել է ՏԱՍՍ–ի աղբյուրը ՌԴ ԱԳՆ–ում։

«Թուրքիայի դերակատարությունը սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս–թուրքական կենտրոնով և ուղիղ կապ չունի խաղաղապահ օպերացիայի հետ։ Այն ստեղծվում է ադրբեջանական տարածքում, որը սահմանակից չէ Լեռնային Ղարաբաղի հետ։ Նախատեսվում է, որ այդ կենտրոնից ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ հետևելու են հրադադարի պահպանմանը` իրենց տնօրինության տակ ունեցած տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Կենտրոնի գործունեության մանրամասների մշակմամբ զբաղվում են պաշտպանական գերատեսչությունները», – նշել է գործակալության զրուցակիցը։

«Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9–ի հայտարարությունը հստակ սահմանում է ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման համաձայնեցված պարամետրերը։ Այդ փաստաթղթի համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմը», – ավելացրել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ոչ միայն ռուս, այլև թուրք խաղաղապահներ։–0–