Քոչարյան. «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, կուկլավոդների ծրագիր է իրականացվում» (ՎԻԴԵՈ)
13:20
27 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում, կարծում է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Загружается новость ... "Лево"
«Մենք որոշակիություն ստացել ենք ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն առնչվող: Արդեն հասկանալի է, որ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որևէ` նույնիսկ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի դիրքորոշումն է», – ասաց Քոչարյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից: Այս վերջին հայտարարություններով վարչապետն, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը (1991թ.–ի, Արցախի անկախության հռչակագիրը, խմբգր.), որը Ղարաբաղի գոյության, ձևավորման հիմքում է դրված: Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում», – հայտարարեց նա։
Քոչարյանն անցնող տարին Հայաստանի անվտանգության ոլորտում գնահատեց որպես կատարյալ ձախողում, քանի որ տարվա ընթացքում ոչ միա հարց չկարգավորվեց։–0–
Փաշինյանն այսօր Արցախի նախագահի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ. ՎԻԴԵՈ