Պուտին. հուսով ենք` այլևս չենք օգտագործի «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը, շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը

13.11.2020, 20:03
Պուտինը հույս է հայտնել, որ այլևս չի օգտագործվի «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը, շուտով կսկսեն քննարկվել այլ հարցեր
Պուտին. հուսով ենք` այլևս չենք օգտագործի «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը, շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գնդակոծություններն ու մարտական բախումները Լեռնային Ղարաբաղում ամբողջովին դադարեցվել են, ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Պուտինը նշել է, որ նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությունը «թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը»։

«Գնդակոծություններն ու մարտական բախումներն ամբողջովին դադարեցվել են», – ասել է Պուտինը։

Նա հույս է հայտնել, որ «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի Ղարաբաղում իրավիճակը նկարագրելու համար։

«Հույս ունեմ, որ մենք այլևս չենք օգտագործի «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը։ Հույս ունեմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը, որոնցից մեկն, իհարկե, շատ ակտուալ է», – ասել է Պուտինը` խոսելով հումանիտար թեմայի մասին։

Загружается новость ... "Лево"

Օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը լրացուցիչ օգնության կարիք կունենա։

«Եթե պահանջվի լրացուցիչ օգնություն քաղաքացիական բնակչությանը, իսկ ես տեսնում եմ, որ այն կպահանջվի հիմա, ի՞նչ հնարավորություններ ունի նախարարությունը (Արտակարգ իրավիճակների նախարարությունը)` անհապաղ արձագանքելու համար», – դիմել է Պուտինը ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ։

«Մարտերի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ, տարբեր տվյալներով` կան տասնյակ հազարավոր փախստականներ», – ասել է Պուտինը` նշելով, որ ավերվել են «բազմաթիվ մշակութային օբյեկտներ» և քաղաքացիական ենթակառուցվածքը։

Պուտինը նաև հույս ունի, որ միջազգային աջակցություն կցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցերով ռուսական միջգերատեսչական կենտրոնի աշխատանքին։–0–