ՊԲ փայլուն ռազմագործության արդյունքում հաջողվեց փրկել 19 զինծառայողի կյանք, ովքեր օրեր առաջ ստիպված թաքնվել են մոտակա անտառում. ԱՀ նախագահ

07.10.2020, 19:55
Արցախի նախագահը ներկայացրել է Պաշտպանության բանակի հերթական փայլուն օպերացիաներից մեկը
ՊԲ փայլուն ռազմագործության արդյունքում հաջողվեց փրկել 19 զինծառայողի կյանք, ովքեր օրեր առաջ ստիպված թաքնվել են մոտակա անտառում. ԱՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում ներկայացրել է Պաշտպանության բանակի հերթական փայլուն օպերացիաներից մեկը։

Загружается новость ... "Лево"

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է: Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք Աստծո զորությանը», – գրել է նա:–0–