Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունիում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծել է Շուշին. ԱՀ ԱԻՊԾ
09:29
05 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
«Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին