Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն. ԱԻՊԾ

08.04.2021, 23:46
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:–0–