585.28
6.45
495.58
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ժնևը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու առաջարկում է արգելափակել Ալիևների կլանի հաշիվները

15:32
08 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժնևի քաղաքային խորհուրդը նախօրեին ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև, ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքն ու առաջարկել է սառեցնել Շվեյցարիայում Ալիևների կլանի ակտիվները։ Բանաձևը հրապարակվել է fichier-pdf.fr կայքում։

Ընդունված բանաձևում նշվում է հետևյալը.

 – Լեռնային Ղարաբաղի տարածքն այդ շրջանի հայերի կենսական և վաղեմի տարածքն է

 – Լեռնային Ղարաբաղը ներառվել է Ադրբեջանի ԽՍՀ–ի կազմում 1923թ.–ին Իոսիֆ Ստալինի որոշմամբ` տարածքի ժողովրդագրական կազմին հակառակ։

– Ադրբեջանի խորհրդային իշխանությունները ոչ միայն ոչինչ չարեցին այդ տարածքի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման համար, այլ, հակառակը, այնտեղ սիստեմատիկ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն 1920թ.–ից մինչև ԽՍՀՄ–ի փլուզումը։

 – Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պահպանել է խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, և 1991թ.–ի սեպտեմբերի 2–ին հայտարարել է իր անկախության մասին, ինչը հաստատվել է նույն թվականի դեկտեմբերի 10–ին կայացած հանրաքվեի ժամանակ

 – ադրբեջանահայերը բազմիցս ենթարկվել են կազմակերպված զանգվածային սպանությունների, այդ թվում` Սումգայիթում (1988թ.–ի փետրվարի 25–27), Կիրովաբադում (1988թ.–ի նոյեմբերի 23), Բաքվում (1990թ.–ի հունվարի 12–19) և Մարաղայում (1992թ.–ի ապրիլի 10)։ Այդ պատճառով նրանց անվտանգությունն Ադրբեջանի տարածքում չի երաշխավորվում

– անկախություն ձեռք բերելուց հետո Ղարաբաղի իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունն ու մշակութային–տնտեսական բարգավաճումը

 – հայերին «ոչնչացնելու» կոչերով ադրբեջանական հռետորաբանությունը շարունակում է ավելանալ նրանց դեմ սանձազերծված պատերազմի
սկզբից

– կիրակի` 2020թ.–ի հոկտեմբերի 27–ին, ադրբեջանական բանակի հարձակումը հումանիտար սկզբունքները խախտող անընդունելի ագրեսիա է

– միջազգային հանրության լռությունը, որը հարաբերականորեն պատասխանատու է վերջին ռազմական գործողությունների համար, հավասարազոր է Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունը հավանության արժանացնելուն

Ելնելով վերը նշվածից` քաղաքային խորհուրդը.

 – ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորություն

 – դատապարտում է 2020թ.–ի հուլիսի 12–ին Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի Զինված ուժերի հարձակումը, կիրակի` 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին Արցախի վրա սկսված հարձակումն ու 2020թ.–ի սեպտեմբերի 29–ին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը

– առաջարկում է ադմինիստրատիվ խորհրդին անել հնարավոր ամեն ինչ` միջազգային հումանիտար իրավունքը, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիաները ամբողջությամբ պահպանելու համար, որոնց պահպանումը ստանձնում են Ժնևն ու Շվեյցարիան

– առաջարկում է ադմինիստրատիվ խորհրդին աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին` հարգելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները

 – առաջարկում է ադմինիստրատիվ խորհրդին դիմել Դաշնային խորհուրդ` Ալիևների կլանի ակտիվները սառեցնելու նպատակով, որոնք իշխում են Ադրբեջանում Խորհրդային Միության փլուզումից հետո։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:40
12 Նոյեմբերի 2020
ՅՈւՆԵՈՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
ՅՈւՆԵՈՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
20:32
12 Նոյեմբերի 2020
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա (ՎԻԴԵՈ)
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա. ՎԻԴԵՈ
17:23
12 Նոյեմբերի 2020
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
16:25
12 Նոյեմբերի 2020
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
16:06
12 Նոյեմբերի 2020
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
14:24
12 Նոյեմբերի 2020
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով
14:00
12 Նոյեմբերի 2020
Հադրութի կանայք ակցիա են կազմակերպել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների առաջ
Հադրութի կանայք հայտարարել են, որ Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, միշտ եղել է Արցախի կազմում
09:30
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
22:39
11 Նոյեմբերի 2020
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին չհանել սեփական գույքը տներից
22:03
11 Նոյեմբերի 2020
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել իր թոռներին դառնալ վրիժառու, ինչպիսին եղել է Սողոմոն Թեհլերյանը
20:43
11 Նոյեմբերի 2020
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ․ Արայիկ Հարությունյան․ ՎԻԴԵՈ