Հիմա կարելի է խոսել միայն ռազմաճակատի գիծը ֆիքսելու և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին. Եվսեև
25.10.2020,
17:03
Հիմա կարելի է խոսել միայն ռազմաճակատի գիծը ֆիքսելու և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս երկու հարցերն են հիմա իրավաչափ` հաշվի առնելով բոլոր այն զոհերը, որոնք հայ ժողովուրդը կրեց այս հակամարտության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը մեծ մարդկային կորուստներ է կրում, ինչն այս պահին անհնար է դարձնում տարածքների վերադարձի քննարկումը։
Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հիմա կարելի է խոսել միայն ռազմաճակատի գիծը ֆիքսելու և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս երկու հարցերն են հիմա իրավաչափ` հաշվի առնելով բոլոր այն զոհերը, որոնք հայ ժողովուրդը կրեց այս հակամարտության ընթացքում», – ասել է փորձագետը։
Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը ստեղծում է մի շարք խնդիրներ և ձգձգում է «անիմաստ պատերազմը»։
Որպես միջանկյալ տարբերակ փորձագետը հնարավոր համարեց ռազմաճակատի գծի ֆիքսումն ու կողմնակի դիտորդների տեղակայումը`նշելով, որ հակամարտության մաքսիմալ արագ կարգավորումը պետք է համապատասխանի նաև հակառակորդի շահերին, «քանի որ Գյանջայի ուղղությամբ իրականացված հարվածը ցույց տվեց Ադրբեջանի խոցելիությունը»։
Եվսեևի խոսքով, Հայաստանի զինված ուժերը հաջող են գործում։
Նա հիշեցրեց թուրքական ԱԹՍ–ների ոչնչացումը։
«Հիմա շատ բան կախված է նրանից, որ գերակայությունն օդում ինչ–որ ձևով նվազեցվի։ Դա կարող է իրականացվել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների հաշվին, միաժամանակ պետք է լինեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Սակայն կա նաև բնությունը, որն օգնում է Հայաստանին։ Որքանով հասկանում եմ, հիմա սկսվում է մառախուղը, ցածր ամպամածությունը, ինչը ևս կարող է խանգարել ավիացիային և թռչող սարքերին», – ավելացրել է փորձագետը։
Եվսեևի կարծիքով, կրակի դադարեցումը պետք է ձեռք բերվի երկու շաբաթվա ընթացքում, քանի որ զոհերի թիվն օրեցօր ավելանում է։
Փորձագետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի համապատասխանում ադրբեջանցի ժողովրդի շահերին և սպառնում է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը։
«Մարտերի են ուղարկվում հիմնականում թալիշներ, լեզգիններ, թաթեր, այսինքն` ազգային փոքրամասնությունները։ Նախագահ Իլհամ Ալիևը բացարձակապես չի մտածում այն մասին, որ խնդիրներ է ստեղծում առաջին հերթին իր համար», – կարծում է Եվսեևը։
Նրա կարծիքով, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն առաջիկայում, քանի որ զոհերի թիվն օրեցօր ավելանում է, սակայն տպավորություն է ստեղծվում, որ պայքարի 4 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը դեռ չի գիտակցել բոլոր կորուստները։
Եվսեևը վստահ է, որ իրական պատկերը հակառակորդի մոտ պարզ կդառնա այն դեպքում, եթե տեղի ունենա դիերի փոխանակում, որը համաձայնեցվել էր Մոսկվայի համաձայնագրի շրջանակում։–0–

Загружается новость ... "Лево"