421.76
4.23
395.76
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան

15:38
10 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում։

«Դա 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի փետրվարին, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին. Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը և հաստատել մարիոնետային կառավարություն, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության լուծարային հանձնաժողով: Բայց այս անգամ էլ դա չստացվեց ու չստացվեց մի քանի պատճառով: Պատճառներից առաջինը կրկին Հայաստանի Հանրապետության ժողովրդի այս դեպքում էլ ի ցույց դրված պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության և կառավարող մեծամասնության գնահատականներին, կարդացին, իրենք իրենց համար բացահայտեցին այն սցենարները, որ ընկած էին տեղի ունեցող պրոցեսների հիմքում և թաքնված դրանց խորքում», – ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի հերթական չիրագործման պատճառ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ:

«Վերջին տարիներին, ի դեպ, նրանց այս նպատակի համար էին պատրաստում, մինչև վերջին վայրկյանը նույնիսկ հիբրիդային և ուղիղ միջոցներով ատելություն սերմանելով Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ: Բայց հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն», – ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նույնը չի կարող ասել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին։

«Նրանք կարծես չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից: Բայց այս թեմայով էլ նոր ասելիք չունեմ. ասել եմ, կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն: Հայաստանում կա մեկ կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով և այդ Ազգային ժողովը նստած է այս դահլիճում», – նշել է Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները