ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ:
Ինչպես հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, վերջիններս հոսպիտալացվել են: Հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:
Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:
Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել:
Նշենք, որ այսօր ականի պայթյունից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ է
վիրավորվել, նրան տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունից մահացել է ադրբեջանցի զինվորական։–0–