438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Արցախցի կանայք ՄԱԿ–ին են փոխանցել Ադրբեջանի վայրագության մասին տեղեկություններ. տվյալները կփոխանցվեն Նյու Յորք (ՎԻԴԵՈ)

01:53
20 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում բողոքի ակցիա կազմակերպած արցախցի կանայք, ովքեր ստիպված լքել են Արցախը պատերազմի պատճառով, հասել են նրան, որ իրենց ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Կանայք Շարփին են փոխանցել նամակ` իրենց պահանջներով և տեղեկություններով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների մասին։

Հոկտեմբերի 19–ին արցախցի կանայք երեխաների հետ բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի առաջ` պահանջելով ճանաչել Արցախի հանրապետությունն ու դադարեցնել ադրբեջանա–թուրքական–ահաբեկչական ագրեսիան։

Загружается новость ... "Лево"

Ակցիայի մասնակից Սիրանուշ Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասաց, որ ցուցարարները Շարփին պատմել են այն ամենն, ինչ տեսել ու ինչի միջով անցել են Արցախում։

«Ինչ հնարավոր էր, մենք պատմել ենք ու մի քանի անգամ նշել ենք` պարզապես եկեք մեզ հետ։ Եկեք Արցախ ու ամեն ինչ կտեսնեք ձեր աչքերով։ Ներկայացուցիչը (Շոմբի Շարփը) ասաց, որ կցանկանար գալ (Արցախ), բայց դա իրենից կախված չէ։ Այդ թույլտվությունը պետք է տրվի տարածաշրջանային կամ նյույորքյան գրասենյակի կողմից», – ասաց նա։ 

Սարգսյանի խոսքով, Շարփն իրենից հայտնել է, որ ամեն օր Նյու Յորքի գլխավոր գրասենյակին տեղեկություններ է հայտնում Արցախում տիրող իրավիճակի մասին և խոստացել է ՄԱԿ–ի ղեկավարությանը ներկայացնել կանանց նամակը։ 

Պատերազմի սկզբից հայկական սփյուռքի ներկայացուցիչները կազմակերպում են բողոքի բազմահազարանոց ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում` ի աջակցություն Հայաստանի և Արցախի, պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունը։ Ցուցարարներն անգամ փակել են Եվրոպայի միջպետական մայրուղիները` ուշադրություն գրավելով իրենց պահանջներին։

Երևանում հոկտեմբերի 12–ից կազմակերպվում են խաղաղ քայլերթեր դեպի տարբեր երկրների դեսպանատներ` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ