ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա՝ պահանջելով Արցախի միջազգային ճանաչումը, նշվում է Սփյուռք գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։
«Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-