Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ

27.03.2023, 15:15
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը, մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:

Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:–0–