Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
31.07.2017,
12:15
«Հակահարձակման ընթացքում մենք կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք և կընդլայնենք մեր անվտանգության գոտին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հանղորդման եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականանը։
«Հակահարձակման ընթացքում մենք կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին, ինչպես նաև անկասկած կվերադարձնենք այն դիրքերը, որոնք 2016 թ–ի ապրիլյան պատերազմի ընթացքում անցել էին ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,–ասել է նա։
Մնացականյանը նշել է, որ հակառակորդի դիվերսիոն–հետախուզական ներթափանցման փորձերը կանխվել են, քանի որ հայկական կողմը թույլ չի տալիս դրանք իրականացնել։
«Մենք վերահսկողություն ենք իրականացնում սահմանի ողջ երկայնքնով, այդ թվում նաև գիշերը»,–հայտնել է նախարարը։
Նրա խոսքերով, Ադրբեջանի ԶՈՒ–ի վերջին դիվորսիոն ներթափանցման փորձը ձեռնարկվել է փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, ինչի արդյունքում հակառակորդը 6 մարդ է կորցրել, ընդ որում` 5-ի մարմինները թողել էին դաշտում, իսկ մեկը ծանր վիրավորում էր ստացել, որի հետևանքով մահացել էր հոսպիտալում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-