Ղարաբաղը պետք է որքան հնարավոր է շուտ դառնա բանակցային գործընթացի մասնակից. Փաշինյան
06.06.2016,
14:32
Հայաստանը պետք է առավելագույն ջանք գործադրի` ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունն ապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է առավելագույն ջանք գործադրի` ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունն ապահովելու համար, երկուշաբթի ԱԺ նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը, հատկապես երկրի արտաքին գերատեսչությունը, հաշիվ տա գործադրվող ջանքերի մասին, որոնք ուղղված են Ղարաբաղի ներգրավմանը` որպես բանակցող կողմ», – հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հարցի ակտուալությունն ավելացել է տարբեր միջազգային կառույցների հայտարարությունների համատեքստում, որոնք նշում են, որ Հայաստանը պասիվ է այս հարցում։
«Ղարաբաղը պետք է որքան հնարավոր է շուտ ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջ, և Հայաստանը չպետք է որևէ հարց քննարկի և համաձայնեցնի առանց Ղարաբաղի մասնակցության», – ասաց Փաշինյանը։
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն իր հերթին նշեց, որ բոլոր հարցերը քննարկվել են և լուծվում են։
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նաև քննարկում կազմակերպվել խորհրդարանական հանձնաժողովներում և դրա համար հրավիրել համապատասխան նախարարների», – ասաց Սահակյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-