ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին», – նշել է Հովհաննիսյանն ու ավելացրել, որ ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը:
Նա կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից:
Հինգշաբթի հայկական ԶԼՄ–ները տեղեկատվություն տարածեցին ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողների վիրավորվելու մասին։ Բժիշկների տվյալներով, նրանց վիճակը կայուն ծանր է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում