Արցախյան գինու փառատոնը կանցկացվի սովորականից ավելի շուտ
23.06.2016,
13:26
Արցախյան Գինու երրորդ ավանդական փառատոնը տեղի կունենա սովորականից ավելի շուտ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախյան Գինու երրորդ ավանդական փառատոնը տեղի կունենա սովորականից ավելի շուտ:
Ինչպես հայտնում է karabakh.travel-ը, այն կկազմակերպվի սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում: Փառատոնի ծրագիրը դեռ մշակման փուլում է, սակայն շուտով այն կներկայացվի հանրությանը:
Արցախյան գինու առաջին և երկրորդ փառատոններն անցկացվում էին հոկտեմբերի 3-րդ շաբաթ օրը, սակայն, հաշվի առնելով սեզոնի ռիսկային եղանակային պայմաններն ու փառատոնի մասնակիցների դիմումները, նպատակահարմար է գտնվել փառատոնի օրը տեղափոխել սեպտեմբերի 3-րդ շաբաթ օրը:
Արցախյան գինեգործությանն ու մշակույթին նվիրված ամենամյա այդ տոնակատարության ընթացքում կազմակերպվում են արցախյան գինու և բերքի ցուցահանդես-վաճառքներ, ավանդական համերգներ, արվեստի ցուցահանդեսներ:
Գինու տոնավաճառին ներկայացվում են գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաև գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից:
Արցախյան գինու փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: -0-