Ինչպե՞ս և որտե՞ղ են հայ հայտնիները դիմավորել Ամանորը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երեկոյան զբոսանք, ընտանեկան ջերմ միջավայր և ճամփորդություններ. «Նովոստի Արմենիա»-ն ամփոփել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամանորյա անցուդարձը: Ներկայացնում ենք սիրված հայտնիների տոնական լուսանկարներն ու բացահայտում, թե ինչպես է սկսվել նրանց 2026 թվականը։
Դերասաններ Տոմա Պետրոսյանը և Տարոն Իսպիրյանը (Պոնչ) Ամանորը դիմավորել են Վիենննայում:
«Սիրելի ձիուկ, բարով ես եկել», գրել է Տոման:
Գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել և հայտնել, որ նախորդ տարին հրաշքներով լի էր:
«Այս տարին իսկապես հրաշքներով լի էր։
Երբեք չէի պատկերացնի, որ մեր ընտանիքը կդառնա հինգ հոգանոց, և մեր կյանք կգա ևս մեկ հրաշք՝ սիրուն, փափլիկ Այան։ Տարին իր հետ բերեց դժվարություններ, բայց միաժամանակ լի էր անսահման հրաշքներով։
Ես ուզում եմ հավատալ հեքիաթներին։ Ուզում եմ, որ 2026 թվականը լինի առողջությամբ, սիրով ու շատ գեղեցիկ պահերով լի՝ մեր բոլորիս համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - գրել է Լուսինեն։
Հումորիստ Գրիգ Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանը Նոր տարին դիմավորել են Ատլանտիդայում` մասնակցելով Maroon 5 խմբի համերգին:
«2026-ը դիմավորեցինք Maroon 5-ի հետ:
Շնորհավոր բոլորի Նոր Տարիիիիին», - գրել է Սոնան:
Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ամանորը դիմավորել է ամուսնու և դստեր հետ` հրապարակելով ջերմ ընտանեկան լուսանկարներ և տեսանյութ:
«Շնորհավոր Ամանոր
Շատ սեր՝ ձեզ ու ձեր ընտանիքներին», - գրել է երգչուհին:
Իսկ երգիչ Aram MP3-ը կիսվել է Ամանորի գիշերվա ջերմ պահերով՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ զբոսնում է ձյունածածկ Երևանի փողոցներով։
«90-ականներից հետո, Երևանում, հենց Նոր Տարվա գիշերը սենց առատ տեղացող ձյուն ես չեմ հիշում:
Երեկվա օրն ուղղակի հեքիաթ էր, որն ինձ այնքան մանկացրեց, որ ստիպեց գիշերը 5-ին դուրս գալ մենակ զբոսնելու:
Թող սենց հեքիաթային էլ ողջ տարին ընթանա
Շնորհավոր Նոր Տարի»,- գրել է երգիչը։

