7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
12.03.2025,
19:17
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, կարելի է պարզապես բլենդերում միրգ և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստե

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել։
AdMe.ru–ն ներկայացրել է 7 խիտ ըմպելիքներ, որոնք վիտամինների իսկական գանձարան են։
1. Կիվի–լայմ–նուռ
Բաղադրիչներ
• 6 խոշոր կիվի
• 4 լայմ
• 1 մեծ նուռ
Պատրաստման եղանակը
Կիվին մաքրել և խոշոր խորանարդիկներով կտրատել, լայմերը երկու կես անել։ Մեկ լայմի կենտրոնից երկու բարակ շրջանակներ առանձնացնել։ Լայմերը հյութաքամել։ Նուռը կիսել և հատիկներն առանձնացնել։ Կիվիի կտորները և լայմի հյութը տեղավորել բարձր տարայի մեջ և մանրացնել ընկղմվող բլենդերի օգնությամբ։ Բաժակի մեջ դնել լայմի շրջանակները և նռան հատիկները, վրան ավելացնել կիվիի խյուսը։
2. Խնձոր–նուշ
Բաղադրիչներ
• 5 նուշ
• 1 խնձոր
• 1 բանան
• 1/2 բաժակ կաթ
• 1/4 թեյի գդալ դարչին
Պատրաստման եղանակը
Բանանը կեղևահան անել, խնձորը երկու կես անել և հեռացնել կորիզները։ Մրգերը խորանարդաձև կտրատել, դնել բարձր տարայի մեջ, ավելացնել նուշը, կաթը և դարչինը և ընկղմվող բլենդերի օգնությամբ խյուսի վերածել։ Մատուցելուց առաջ վրան կարելի է գեղեցկության համար դարչին ցանել։
3. Բազուկ – նարինջ – կոճապղպեղ
Բաղադրիչներ
• 1/4 միջին բազուկ
• 1 նարինջ
• 2 ոչ մեծ գազար
• մի կտոր կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Բազուկը մաքրել, կտրատել կտորների և բլենդերով մանրացնել։ Ստացված հյութի վրայից վերցնել փրփուրը և մոտ երկու ժամով դնել սառնարանը, քանի որ այն միանգամից խմել չի կարելի։ Նարինջը մաքրել և փոքր հատվածների բաժանել, գազարն ու կոճապղպեղը մաքրել և խորանարդաձև կտրատել։ Բոլոր բաղադրիչները, ներառյալ բազուկի հյութը, տեղավորել տարայի մեջ և խյուսի վերածել։
4. Խնձոր – նեխուր
Բաղադրիչներ
• 1 վարունգ
• 1 կանաչ խնձոր
• 200 գ նեխուր
• 1 լայմ կամ կիտրոն
• սամիթ կամ մաղադանող
Պատրաստման եղանակը
Վարունգը, խնձորը, նեխուրը և կանաչին մանր կտրատել և մանրացնել բլենդերում։ Լայմը հյութաքամել, ավելացնել բանջարեղենային խյուսին և լավ խառնել։
5. Կոճապղպեղ – արքայախնձոր
Բաղադրիչներ
• 1 բանան
• 1 թարմ հասած արքայախնձոր
• մի կտոր թարմ կոճապղպեղ
• 1/2 բաժակ հունական յոգուրտ (կարելի է փոխարինել կաթով)
Պատրաստման եղանակը
Բանանը, արքայախնձորը և կոճապղպեղը մաքրել և կտրատել խորանարդաձև։ Տեղավորել բարձր տարայի մեջ, ավելացնել յոգուրտ և խյուսի վերածել բլենդերի օգնությամբ։ Իր համով այս ըմպելիքը ոչ ալկոհոլային «Պինա կոլադա» կոկտեյլ է հիշեցնում։
6. Խուրմա – արմավ (խուրմա)
Բաղադրիչներ
• 1 –2 անկորիզ արմավ
• 1 բանան
• 1 նուշի կամ կովի կաթ
• 1/4 թեյի գդալ դարչին
Պատրաստման եղանակը
Բանանը կեղևահանել, բոլոր մթերքները տեղավորել բարձր տարայի մեջ և խյուսի վերածել բլենդերի օգնությամբ։
7. Նարինջ – գազար – բանան
Բաղադրիչներ
• 2 միջին գազար
• 1 բանան
• 1 նարինջ
• մի բուռ վարսակի փաթիլներ
• 1/2 լիտր նարինջի հյութ
Պատրաստման եղանակը
Բոլոր մթերքները մաքրել, խնձորից և նարնջից հեռացնել կորիզները։ Խորանարդաձև կտրատելուց հետո մանրացնել։ Ավելացնել վարսակի փաթիլները և ևս մեկ անգամ լավ խառնել, այնուհետև ավելացնել նարնջի հյութը և լավ հարել։
Շաբաթվա ամեն օրը պատրաստելով այս ըմպելիքներից յուրաքանչյուրը` դուք ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլ նաև վիտամիններով կհարստացնեք ձեր օրգանիզմը։