Վթար Երևանում. 16 զինծառայողներ հիվանդանոցում են

15.08.2016, 13:52
Երկուշաբթի առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանում տեղի է ունեցել ՃՏՊ։
Վթար Երևանում. 16 զինծառայողներ հիվանդանոցում են
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և 16 զինծառայող էր տեղափոխում։

 - рис.1

Վթարի հետևանքով տուժել են բոլոր 16 զինծառայողները, ովքեր տարբեր հիվանդանոցներից տեղափոխվում են Զինվորական հոսպիտալ, հայտնել է Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

 - рис.2

Զինվորների առողջական վիճակի և ստացած վնասվածքների վերաբերյալ տեղեկություն կհաղորդվի բուժհետազոտությունից հետո։ -0-