Վտանգավոր վայրէջք թռիչքուղուց դուրս. ուղևորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
28.02.2020,
15:35
Վտանգավոր վայրէջք թռիչքուղուց դուրս. ուղևորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Քենիայում «Fly 540» ավիաընկերությանը պատկանող DHC-8-300 օդանավը հարկադիր արտակարգ վայրէջք է կատարել թռիչքուղուց դուրս: Դեպքի մասին հայտնել է «Aeronews»-ի Facebook-յան էջը:
Նախնական տեղեկություններով, արտակարգ վայրէջքի պատճառը շարժիչի հետ մեխանիկական բնույթի խնդիրներ են եղել, որոնք ի հայտ են եկել օդանավի օդ բարձրանալուց հետո. հաղորդում է standardmedia.co.ke կայքը: Օդանավը նոր էր դուրս եկել թռիչքուղուց, երբ շարժիչի աշխատանքը խաթարվել է:
Օդանավում գտնվող 49 ուղևորները և անձնակազմի 5 անդամները անվնաս տեղ են հասցվել:
Օդանավը Քենիայի Լոդվար քաղաքից ուղևորվում էր Նայրոբի:
Տեսանյութը՝ Standard Digital Videos-ի