Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, ով մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։