Ողբերգական դեպք` Երևանում․ ինքնաբերաբար առաջ ընթացած բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդու. վերջինս մահացել է

06.10.2026, 15:06
Ինքնաբերաբար առաջ ընթացող բեռնատարը վրաերթի ենթարկելուց հետո բախվել է կայանված ավտոմեքենային
Ողբերգական դեպք` Երևանում․ ինքնաբերաբար առաջ ընթացած բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդու. վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր` հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է կայքը, նմանատիպ տեղեկություններ ստացվել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում։
Տեղում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ «MAZ» մակնիշի բեռնատարը կայանված է եղել, երբ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հիվանդանոց տեղափոխված մահացած տղամարդուն, ապա շարժվել առաջ ու բախվել խոտանված վիճակում կայանված ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։