Ողբերգական ավտովթար՝ Գյումրիում․ բախվել է ահազանգով մեկնող փրկարարական մեքենան և 4 մեքենա․ կա զոհ ու 5 վիրավոր
29.04.2025,
12:19
Գյումրիում ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահազել է, 5 մարդ վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։