Ողբերգական ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ քաղաքացու դին հայտնաբերվել է երթևեկելի հատվածում

19.03.2025, 12:00
Քաղաքացու դին հայտնաբերել են երթևեկելի հատվածում․ Նալբանդյան փողոցում ավտովթարի հետևանքով կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար՝ Երևանի կենտրոնում․ քաղաքացու դին հայտնաբերվել է երթևեկելի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 19-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ ծուխ է նկատվում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ Դեպքի վայրում (երթևեկելի հատվածում) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։