Thai Airways-ի օդանավում 2 ուղևոր է մահացել. օդանավը կատարել է արտակարգ վայրէջք
13.01.2020,
17:14
Thai Airways-ի օդանավում 2 ուղևոր է մահացել. օդանավը կատարել է արտակարգ վայրէջք
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Thai Airways ավիաընկերության օդանավը երկուշաբթի հարկադրված վայրէջք է կատարել Շրի Լանկայի միջազգային օդանավակայանում` երկու ուղևորների վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով ColomboPage ինտերնետ խմբագրությանը:
Ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքից ինդոնեզիական Սուրաբայա օդանավակայան, վայրէջք է կատարել Բադարինակիեում տեղական ժամանակով 02:45-ին:
Այդ պահին Ինդոնեզիայի 2 քաղաքացիները` տղամարդ և կին, արդեն մահացած են եղել: Պատահարի մասին այլ մանրամասներ խմբագրությունը չի հաղորդում:-0-

