Սանկտ Պետերբուրգում 2 հայի վրա հարձակված 40-ամյա ադրբեջանցի է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանցու, որը կասկածվում է Հայաստանի երկու քաղաքացիների վրա հարձակման մեջ, վիճաբանությունը նկարահանվել է, հայտնում է « Ինտերֆաքս» -ը ՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մարզային բաժնի աղբյուրներին:
Ոստիկանությունից հայտնել են, որ բախումը տեղի է ունեցել հուլիսի քսանից հետո՝ Յակորնայա փողոցում: Կասկածյալը, որի հետ այլ մարդիկ էլ են եղել, հարձակվել է այլ պետության երկու քաղաքացիների վրա: Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ փախչում, մինչդեռ տեսահոլովակի հեղինակը վիրավորանքներ է հնչեցնում նրանց և կոնկրետ ազգության հասցեին:
Կասկածյալը 40 տարեկան է: Նա գրանցված է որպես անհատ ձեռներեց և ունի սրճարան Յակորնայա փողոցում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ազգայնական ատելություն հրահրելու համար (Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մաս), հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն: Նրա համար խափանման միջոց դեռ չի ընտրվել:Ինչպե համարում են ՔԿ-ում, նա այդ գործողությունների տեսանյութը տեղադրել է համացանցում՝ տուժածների նվաստացման, ինչպես նաև նրանց նկատմամբ ատելություն հրահրելու համար:
Նախկինում նրան վարչական պատասխանատվության են ենթարկել խուլիգանության և քրեական պատասխանատվության՝ մարմնական վնաս պատճառելու համար:
Նրա տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տրավմատիկ ատրճանակ և որսորդական հրացան, սակայն նա ունեցել է զենքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:-0-

