Քաղաքացին Երևանի կենտրոնում դանակով փորձել է ինքնավնասում կատարել

25.10.2019, 14:16
Երևանի կենտրոնում ինքնասպանության փորձ է կատարվել։
Քաղաքացին Երևանի կենտրոնում դանակով փորձել է ինքնավնասում կատարել
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում ինքնասպանության փորձ է կատարվել։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ուրբաթ ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով ինքնավնասել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: -0-