Մոսկվայից թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում (ՖՈՏՈ)

10.01.2020, 17:02
Մոսկվայից թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում. ՖՈՏՈ
Մոսկվայից թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Nordwind Airlines» ընկերության ուղևորատար ինքնաթիռը ուրբաթ օրը կոշտ վայրէջք է կատարել Անթալիայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով թուրքական Airporthaber գործակալությանը, որը հետևում է քաղավիացիայի ոլորտի իրադարձություններին:

 Նրա տվյալներով, A321-200 օդանավի օդաչուները արտակարգ վայրէջքի թույլտվություն են խնդրել` ծխի առկայության հետևանքով: Վարէջքի ժամանակ օդանավի շասսիներից մեկը հարվածից դեֆորմացրել է ֆյուզելյաժը: Գործակալությունը հրապարակում է վնասված հատվածի լուսանկարը, որում երևում է օդանավի դեֆորմացումն ու վնասված ֆյուզելյաժը:

Ավելի ուշ, Անթալիայում ռուսական գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդանավի անձնակազմը չի տուժել: -0- 

 - рис.1