ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Ջրաշխարհից» ոչ հեռու:
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Երևանի «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում