Հայաստանում կինը կասկածվում է իր նորածին երեխային վաճառելու մեջ

30.05.2016, 16:56
Հայաստանում կինը կասկածվում է սեփական նորածին երեխային վաճառելու գործարք կատարելու համար։
Հայաստանում կինը կասկածվում է իր նորածին երեխային վաճառելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կինը կասկածվում է սեփական նորածին երեխային վաճառելու գործարք կատարելու համար։

Երկուշաբթի ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին:

Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ, հայտնում է shamshyan.com կայքը։

«Այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին»,– ասվում է կայքի հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է կայքում, Գ. Խաչատրյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ բուժքույր, իսկ երեխան գնած Ք. Կիրակոսյանն աշխատում է Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մանկավարժ:

Աշտարակի ոստիկանները օպերատիվ տվյալներն ստանալիս տևական ժամանակ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճշտելու երեխայի մոր, միջնորդի և գնորդի բնակության վայրերն ու տվյալները և Աշտարակի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սուրեն Մայիլյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածի 1-ին մասի (խմանքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով:

Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել են օպերատիվ խմբեր։ Օպերատիվ խմբերում ներգրավված են եղել նաև հետաքննիչները, տեղամասային տեսուչներն ու քրեական հետախույզները:


Նշված 3 անձինք ստորագրությամբ բաց են թողնվել:

«Երեխան վաճառած մայրը սոցիալապես անապահով է ու հավանաբար մյուս երեխաների սոցիալական խնդիրները լուծելու պատճառով էլ ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, որպեսզի կարողանա պահել մյուս 3 մանկահասակ երեխաներին՝ 2 տղաներին և աղջկան»,– ասվում է կայքում։ -0-