Գողություն երևանյան ԶԱԳՍ–ից. «տարել են» քաղցրավենիք և տնօրենի ճնշման չափիչ սարքը

19.09.2018, 20:23
Նախօրեին գողություն է կատարվել Նոր Նորքի ՔԱԳՎ–ում։
Գողություն երևանյան ԶԱԳՍ–ից. «տարել են» քաղցրավենիք և տնօրենի ճնշման չափիչ սարքը
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին գողություն է կատարվել Նոր Նորքի ՔԱԳՎ–ից։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի քաղաքապետարանի Քաղաքացիական ակտերի գրանցման Նոր Նորքի տարածքային բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը և հայտնել, որ սեպտեմբերի 17-ի ժամը 18։00-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական տարածքում Գայի պողոտա 19 հասցեի, ժողովրդին հայտնի՝ Մասիվի ԶԱԳՍ։

Ըստ հաղորդման, նրանք բացել են 1-ին հարկի պատուհանը, ներս են մտել և այնտեղից գողացել քաղցրավենք, տարբեր տեսակի խմիչքներ, անգամ՝ տնօրենի ճնշման չափիչ սարքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-