ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի երեկոյան ոստիկանության Արթիկի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրն իրեն փորձել են թալանել:
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում գտնվող, 1989թ. ծնված Մուշեղ Հ.-ին պատկանող ոսկու խանութի հետնաբակում 1986 թ. ծնված Ենոք Դ.-ն հարվածել է իրեն և խանութի մոտ կայանված իր «Հունդայի Սանտաֆե» մակնիշի ավտոմեքենայի սրահից փորձել է հափշտակել 7.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով իր կողմից դիմադրության դիմել է փախուստի:
Загружается новость ...
"Право"
Փախուստը կանխվել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:
Ենոք Դ.-ն ձերբակալված է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: -0-