632.79
7.15
519.83
+27
Եղանակը Երևանում
Հայ

Մի խումբ անձինք առևանգել են Վանաձորի բնակչին, բռնություն գործադրել ու գումար հափշտակել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11:45
23 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առևանգելու, ավազակությամբ գույքը հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Վանաձորի բնակչի առևանգումը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին։ Մի խումբ անձինք առևանգել են տղամարդուն, ապա նաև բռնության գործադրմամբ հափշտակել նրա գույքը։

Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 5 բնակիչները, տեղեկանալով, որ իրենց ծանոթը՝ Վանաձոր քաղաքի բնակիչը, բանկից ստացել է 300 հազար դրամ վարկ և կանխիկացրել, նախնական համաձայնություն են ձեռք բերել այն հափշտակելու հարցի շուրջ:

Պլանավորվածի համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վանաձորի բնակչին առևանգել են, նրա կամքին հակառակ տեղափոխել տարբեր վայրեր և պահանջել հանձնել գումարը: Ստանալով մերժում՝ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, այնուհետև տղամարդու թաքցրած տեղից գտել են գումարը և հափշտակել այն:

Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, տեղեկանալով, որ կատարվածի մասին հայտնի է դարձել իրավապահներին, հանդիպել է Վանաձորի բնակչին և սպառնացել նրա, նրա ընկերուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել՝ պահանջելով դեպքի հանգամանքների վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով (մարդուն առևանգելը) և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը): Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

5-րդ մասնակիցը որպես մեղադրյալ է ներգրավվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2018 թվականի ապրիլի 8-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության թիվ 5-րդ բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել է : Քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:04
09 Հունիսի 2021
Այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու` մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով
11:30
09 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
11:20
09 Հունիսի 2021
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին.ՎԻԴԵՈ
10:40
09 Հունիսի 2021
Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով
10:15
09 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին.ՎԻԴԵՈ
10:09
09 Հունիսի 2021
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
00:38
09 Հունիսի 2021
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
22:28
08 Հունիսի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ.ՎԻԴԵՈ
22:23
08 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին.ՎԻԴԵՈ
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին