Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է (ՎԻԴԵՈ)
25.12.2025,
15:34
Օրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության տեղեկացմամբ, օրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։
«Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունն, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան»,-նշում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

