544.18
6.38
483.07
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում մահացած զինվորի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին․ նրանք դեպի Երևան երթ են կազմակերպել

15:36
02 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվաիր․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները կիրակի Էջմիածնից  Երևան երթ են կազմակերպել՝ դեպքի արդար քննություն կատարելու պահանջով։

ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հունվարի 30-ին Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Զինվորի հարազատներն ու համագյուղացիները չեն հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին՝ ասելով, որ նա հոգեպես կայուն և հանգիստ տղա է եղել և առողջական խնդիրներ չի ունեցել։

Երթի մասնակիցները ցանկացել են տղայի դին հասցնել Երևան,  սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Նրանք հայտնել են, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցել է մահացած զինվորի հոր հետ և պատրաստվում է ներկա գտնել հուղարկավորությանը։ 

Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները վերադարձել են գյուղ՝ տղայի մարմինը հողին հանձնելու։

Հոդվածը վերաորակվել է

Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում սկզբում քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով (պատիժը՝ ազատազրկում 3 տարի ժամկետով), սակայն այսօր հայտնի դարձավ, որ գործը վերաորակվել է այլ հոդվածով։

Ինչպես իր Facebook-յան էջում նշել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը, դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

«Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)»,- ասվում է գրառման մեջ։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
27 Նոյեմբերի 2021
Հայաստանում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» և հանցավոր հեղինակություններ (ՎԻԴԵՈ)
Հայաստանում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» և հանցավոր հեղինակություններ.ՎԻԴԵՈ
18:14
26 Նոյեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բակերից մեկում հայտնաբերվել է աթոռին նստած տղամարդու դի` գլխի մասում հրազենային վնասվածքով
Սարսափելի դեպք Երևանում. բակերից մեկում հայտնաբերվել է աթոռին նստած տղամարդու դի` գլխի մասում հրազենային վնասվածքով
13:53
26 Նոյեմբերի 2021
Եղվարդում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota–ն ու ՎԱԶ–ը. բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են
Եղվարդում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota–ն ու ՎԱԶ–ը. բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են
13:44
26 Նոյեմբերի 2021
Մոտ 157մլն դրամի վնաս. Արագածավանում 5 տարի 754.000 կգ օբսիդիանի հանքանյութ են ապօրինի արդյունահանել
Մոտ 157մլն դրամի վնաս. Արագածավանում 5 տարի 754.000 կգ օբսիդիանի հանքանյութ են ապօրինի արդյունահանել
11:26
26 Նոյեմբերի 2021
Արագածոտնում 2 ավտովթարի հետևանքով 8 մեքենա է բախվել, ճանապարհը երկկողմանի փակվել է
Արագածոտնում 2 ավտովթարի հետևանքով 8 մեքենա է բախվել, ճանապարհը երկկողմանի փակվել է
19:55
25 Նոյեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota–ն ու Mitsubishi–ն, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota–ն ու Mitsubishi–ն, կան վիրավորներ
16:06
25 Նոյեմբերի 2021
Երևանում թմրավաճառ է հայտնաբերվել, նա կալանավորվել է. ևս 6 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
Երևանում թմրավաճառ է հայտնաբերվել, նա կալանավորվել է. ևս 6 անձ ձերբակալվել է.ՎԻԴԵՈ
13:43
25 Նոյեմբերի 2021
Խոշոր հրդեհ Վանաձորում. հրշեջները մոտ 5 ժամ պայքարել են կրակի դեմ, կան տուժածներ
Վանաձորում հրշեջները մոտ 5 ժամ պայքարել են կրակի դեմ, կան տուժածներ
10:51
25 Նոյեմբերի 2021
Երևանում Range Rover է հրդեհվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Երևանում Range Rover է հրդեհվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
16:26
24 Նոյեմբերի 2021
Երևանում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել.նրան դուրս են բերել ավտոմեքենաների արանքից
Երևանում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել.նրան դուրս են բերել ավտոմեքենաների արանքից
15:28
24 Նոյեմբերի 2021
Ճամբարակի զորամասի պայմանագրային զինծառայողն ինքնասպան լինելուց առաջ բռնության է ենթարկվել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ճամբարակի զորամասի պայմանագրային զինծառայողն ինքնասպան լինելուց առաջ բռնության է ենթարկվել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:37
24 Նոյեմբերի 2021
Երևանում հնչած կրակոցների հետքերով. երիտասարդներից մեկն ատրճանակով գնացել է ոստիկանություն ու հանձնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում հնչած կրակոցների հետքերով. երիտասարդներից մեկն ատրճանակով գնացել է ոստիկանություն ու հանձնվել.ՎԻԴԵՈ