Հայտնի են դարձել այսօր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի են դարձել այսօրա Արցախում ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները։ Այս մասին իր Facebook–յան էջում է հայտնել Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»,- ասվում է գրառման մեջ:
Ըստ հաղորդագրության՝ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնել) հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:-0-

