Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող Mercedes-ում․ կան վիրավորներ

13.03.2026, 12:28
Մեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, երկու մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող Mercedes-ում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Սերժիկ Մ․-ն և 38-ամյա Ծովակ Հ․-ն։

Պարեկային ծառայությունը ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով, նշված ավտոմեքենան լիցքավորվել է գազալցակայանում և մոտ 1 կմ վարելուց հետո վարորդն ու ուղևորը նկատել են, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։