Ամերիկյան ավիացիան հարված է հասցրել այն վայրում, որտեղ կարող է թաքնված լինել ԻՊ գլխավոր դահիճը

13.11.2015, 12:10
Ամերիկյան ավիացիան անօդաչու թռչող սարքից հարված է հասցրել այն հատվածում, որտեղ կարող է գտնվել ԻԼԻՊ–ի գլխավոր դահիճ Ջիհադի Ջոնը:
Ամերիկյան ավիացիան հարված է հասցրել այն վայրում, որտեղ կարող է թաքնված լինել ԻՊ գլխավոր դահիճը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան ավիացիան անօդաչու թռչող սարքից հարված է հասցրել այն հատվածում, որտեղ կարող է գտնվել ԻԼԻՊ–ի գլխավոր դահիճ Ջիհադի Ջոնը, գրում է vesti.ru–ն։

Ինչպես հայտնում է ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը, հղում անելով Reuters գործակալությանը և Washington Post թերթին, թիրախը սիրիական Ռակկա քաղաքի հարակից վայրերում է։

Ջիհադի Ջոնի իսկական անունը Մոհամեդ Էմվազի է։ Նա հայտնվել է պատանդների դաժան սպանությունների մի քանի տեսագրություններում։ Հայտնի է, որ նա ապրել և սովորել է Լոնդոնում, իսկ իր մականունը ստացել է բրիտանական ակցենտով խոսելու համար։

Այժմ Պենտագոնը պարզում է նրան ոչնչացնելու հավաստիությունը։ -0-