441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում թմրամիջոցի վերամշակման իսկական «լաբորատորիա» է հայտնաբերվել. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)

11:06
18 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղևորի մոտ թմրանյութ կար, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղևորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ կասկածվողի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ:

38-ամյա տղամարդը և տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվեց։

«Արաբկիրի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներին միացան քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվում էր ձերբակալվածը: Իրավապահները հայտնաբերեցին 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն և 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, մեթամֆետամին ու էքստազի թմրամիջոց էին: Հայտնաբերվեց նաև 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, «PVP» տեսակի թմրամիջոց էր», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իրավապահները հայտնաբերեցին նաև թմրամիջոցի վերամշակման և իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ և առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման լաբորատորիա: Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին