438.37
4.44
404.03
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու հեռացել, որից հետո հետիոտնը կրկին վրաերթի է ենթարկվել ու մահացել (ՎԻԴԵՈ)

20:42
16 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արշակունյաց պողոտայում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Загружается новость ... "Лево"

«Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 16-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում, ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արդյունքում՝ ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից