439.88
4.45
403.71
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հայտնաբերվել է օրական 7 մլն. դրամ շրջանառությամբ, ապօրինի խաղատուն (ՎԻԴԵՈ)

20:00
02 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները ապօրինի խաղատուն են հայտնաբերել, որտեղ նաև թմրամիջոցներ են եղել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։

Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրին հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը հայտնի տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերից 10-ից ավելի անձի մասնակցությամբ պարբերաբար կենդանի խաղեր են կազմակերպվել։ Օրվա շրջանառությունը կազմել է մինչև 7 միլիոն դրամ, որից կազմակերպիչները խաղավարների միջոցով գանձել են 300-ից 500 հազար դրամ։

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես և տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ։
Հաստատությունում գտնված անձինք բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են»,- ասվում է հերատեսչության հաղորդագրության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց