Երևանում 44-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

26.07.2023, 10:22
Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել
Երևանում 44-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 25-ին, ժամը 21:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից, անցել է արգելապատնեշը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ  մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Հ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:-0-