Վրաստանում քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել դիմային ու կողային ապակիները (ՎԻԴԵՈ)

25.01.2021, 17:18
Վրաստանում քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել դիմային ու կողային ապակիները, հարուցվել է քրգործ. ՎԻԴԵՈ
Վրաստանում քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել դիմային ու կողային ապակիները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից, հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ 

Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։ 

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:–0–