Սյունիքում 45–ամյա տղամարդը փորձել է մեքենայում սեռական բռնի գործողություններ կատարել 35–ամյա կնոջ նկատմամբ, հետո վթարի է ենթարկվել ու հոսպիտալացվել
07.07.2023,
12:45
Սյունիքում 45–ամյա տղամարդը փորձել է մեքենայում սեռական բռնի գործողություններ կատարել 35–ամյա կնոջ նկատմամբ, հետո վթարի է ենթարկվել ու հոսպիտալացվել
ԵՐԵՎԱՆ,7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հուլիսի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ն. Գ․-ի ահազանգի փաստով։
Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, այդ օրը Ն.Գ.–ն Ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել է, որ հունիսի 30-ին, ժամը 22։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցում նստել է Սյունիքի մարզի բնակիչ 45-այա Ա. Ա․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդն իրեն տարել է այլ ճանապարհով՝ Սիսիան-Գորիս-Իշխանասարի խաչմերուկ, որտեղ վարորդն իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ։
Ն.Գ–ն հրաժարվել է հարաբերություն ունենալուց, ինչից հետո Ա. Ա․-ն բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Ն.Գ–ի կրծքավանդակի շրջանին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ հետո վերցրել է Ն.Գ–ի բջջային հեռախոսը և ավտոմեքենայից շպրտել, ապա ստիպողաբար ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն Ն.Գ–ն դիմադրել է, ապա հարմար պահ ընտրելով՝ իջել է ավտոմեքենայից և դիմել փախուստի։ Այդ ընթացքում Ա. Ա․-ն ավտոմեքենայով հեռացել է։
Կայքի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի սկզբնամասում վթարված ավտոմեքենա կա։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ վթարի վայրից Սիսիանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմեն Ա․-ն, ում Սիսիանի ոստիկանները որոնում էին սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով։
Նշված վթարի փաստով նույնպես՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–