Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
04.07.2024,
10:21
Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 2-ին, ժամը 20։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ա․ Կ․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց: