416.84
4.2
391.44
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի անձ է

11:05
09 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 7-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանն է։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։ Նաև պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են նաև արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է», և վարկածներից մեկի համաձայն՝ դեպքը հնարավոր է՝ վենդետա է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն