ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 10/8 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5 մակնիշի 36, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ՎԱԶ 2114 մակնիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Ե.-ի վարած Mercedes մակնիշի 35 ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes -ի ուղևորները Գյումրիի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Մ.-ն, 4-ամյա Սամվել Ս.-ն, 2-ամսական Միլենա Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 51-ամյա Անահիտ Մ.-ն և 62-ամյա Զեմֆիրա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են:–0–